ՎՈԼԵՅԲՈԼ ՁՅԱՆ ՎՐԱ

11:31 - 16 Հուն, 2020

Հունվարի 16 – 19 –ը Ծաղկաձորում, երկու խաղահրապարակներում, կանցկացվեն  <<Վոլեյբոլ ձյան վրա >> մարզաձևի  Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց  առաջնությունները:  ՀՀ վոլեյբոլի  ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը  հայտնեց, որ միջոցառմանը կմասնակցեն տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր: Մրցակարգով յուրաքանչյուր թիմում կընդգրկվի չորս խաղացող /  երեքը ` խաղադաշտում, մեկը ` պահեստային /:

Հաղթողները   կնախապատրաստվեն փետրվարի 3 - 5 –ը Ծաղկաձորում   կայանալիք <<  Եվրոպա – տուր >> մրցաշարին: Առայժմ մասնակցության հայտ է ներկայացրել 10 երկիր:

Այլ նորություններ