Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան / IJF / ներկայացրել է մրցավարական կանոնների նոր տարբերակը՝ հիմք ընդունելով օլիմպիական քառամյա փուլը: Մարզաձևը առաջ է ընթանում դեպի << Լոս Անջելես - 2028 >> խաղերը:
Փոփոխությունների ընդունման հետ կապված, IJF-ն ընդարձակ խորհրդակցություն է անցկացրել շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ:
Մինչ ֆեդերացիայի գործկոմի հաստատումը, բոլոր ազգային ֆեդերացիաները ներկայացրել են իրենց առաջարկները: Դրանք մանրակրկիտ գնահատել ու քննարկել են մի խումբ փորձագետներ: Կազմակերպությունը հաշվի է առել նաև մարզական ԶԼՄ-ների կարծիքը:
Ձյուդոն դինամիկ մարզաձև է և, հետևաբար, ենթարկվում է փոփոխությունների՝ համաձայն մարզումների նոր մեթոդների, քանզի կանոնները պետք է հարմարեցվեն նորամուծություններին:
<< Փարիզ 2024 >> - ի ձյուդոյի մրցաշարը ցույց տվեց հիանալի մրցակցային դիմակայություն: Բայց երկրպագուների մեծամասնությունը վրդովված էր հաղթական սակավաթիվ գցումներից / իպոն /, և այլն:
IJF-ի որոշ փոփոխություններ քայլ են դեպի << հին ձյուդո >>>, այսինքն վերականգնվել են նախկինում եղած կանոնակարգի որոշ կետեր, որոնք ավելի դինամիկ կդարձնեն մարզաձևը:
Նոր կանոններն առաջին անգամ միջազգային մակարդակով կիրականացվեն Փարիզում 2025թ. կայանալիք << Մեծ Սաղավարտի >> ժամանակ:
Մշակված նոր տարբերակը կգործի մեծահասակների աշխարհի առաջնությունում, որը կկայանա Բուդապեշտում՝ 2025թ. հունիսի13-20 –ը: