ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎՈՒՄ Է

12:47 - 13 Հուն, 2025

Տարին բոլոր  մարզական հևքն է թևածում  Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում: Այնտեղ պայմանները և բնությունը հրաշալի են: Ընդհանուր մթնոլորտը  գոհացնում է նաև արտասահմանցի մարզիկներին: 

Հունվարի 15 –ից մրցաշրջանի նախապատրաստական առաջին ուսումնամարզական հավաքը կսկսեն մեր երկրի հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը զրույցի ժամանակ ասաց, որ  հավաքի են հրավիրվել շուրջ 35 տղաներ: Շեշտը դրվելու է  ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելուն: Նրանց մարզընկեր կդառնան նաև երկու օր առաջ Ծաղկաձոր մեկնած մեր երիտասարդական, իսկ երկու հետո նաև  Լեհաստանի ու Սլովակիայի ընտրանիները:

Մարզաձևի տարբեր դպրոցների ներկայացուցիչների համատեղ պարապմունքները կխթանեն ըմբիշների մրցափորձի հարստացմանը:

Երկշաբաթյա  աշխատանքից հետո թիմը կիջնի Երևան և հավաքը կշարունակվի Օլիմպավանում: Ընթացքում խմբեր կգործուղվեն միջազգային մրցաշարերի:

Մարտի առաջին օրերին հավանաբար կանցկացվեն ստուգողական գոտեմարտեր և  աչքի ընկածներով կկազմվի գլխավոր թիմը, որը կմասնակցի Սլովակիայում ապրիլի 7 – 12 –ը նախատեսված Եվրոպայի առաջնությանը:

Այլ նորություններ