ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

15:17 - 13 Հուն, 2025

Հրաձգության միջազգային ֆեդերացիան (ISSF)  հայտարարել է  համաշխարհային վարկանիշային նոր համակարգ ստեղծելու ծրագրերի   մասին:

Աղյուսակը կազմելիս կառաջնորդվեն  ISSF-ի միջոցառումների օրացույցով: Ֆեդերացիան ցանկը պաշտոնապես կհրապարակի  յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:

Բացի այդ, կազմակերպությունը ներկայումս թարմացնում է իր կանոնագիրքը՝  հաջորդ օլիմպիական փուլի համար  և նպատակ ունի առաջիկայում հրապարակել  կանոնների  վերանայված տարբերակը:

Հաստատվել է նաև նոր մրցաշրջանի օրացույցը:  Գալիք տարում հրաձիգները հանդես կգան  չորս մայրցամաքներում:

Այլ նորություններ