Բռնցքամարտի կանանց այս տարվա աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի Նիշ քաղաքում` մարտի 8-17-ը: Այս մասին հայտնում է մարզաձևի միջազգային ասոցիացիան (IBA):
Սպասվում է, որ առաջնությանը կմասնակցեն 100 երկրների ավելի քան 500 մարզուհիներ, որոնք կմրցեն 12 քաշային կարգերում:
IBA-ն բարձր է գնահատել Սերբիայի փորձը համաշխարհային բռնցքամարտի միջոցառումների հյուրընկալման հարցում: Ընդգծվում է այդ երկրում անցկացված նախորդ միջոցառումների հաջողությունները:
Սերբիայի բռնցքամարտի ֆեդերացիան առավել կարևորում է 2021թ. տղամարդկանց աշխարհի առաջնության անցկացման հաջողությունը և նպատակ ունի նոր նշագիծ սահմանել կանանց հերթական ստուգատեսում: