ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԱՐԳՈՎ

15:27 - 04 Սեպ, 2025

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս 2025» կանանց և տղամարդկանց  մրցաշարը:

Լավագույն երկուական  խաղացողները կմասնակցեն 2026թ.  հավակնորդների մրցումներին: Խաղասեղանների առջև նստել են  172 շախմատիստներ / 116 տղամարդ և 56 կին /: Մրցակարգը շվեյցարական է և բաղկացած է 11 փուլից:

Մրցանակային հիմնադրամը կազմում է   855,000 դոլար  /  625,000 –ը՝ տղամարդկանց , 230,000 –ը՝  կանանց /:

Երկու տարին մեկ անցկացվող «Գրանդ Սվիսը »  միավորում է աշխարհի ամենաուժեղ շախմատիստներին և համարվում է ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը։

Առաջին ստուգատեսը   անցկացվել է 2019թ.  Մեն կղզում:

Հայաստանի տղամարդկանցից մասնակցում են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, իսկ կանանցից՝  Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Այլ նորություններ