ՎՐՈՑԼԱՎԻՑ ՝ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

11:07 - 20 Հուն, 2025

Մեծ սպորտում  աշխատանքները շուրջտարի  գրեթե չեն դադարում: Ահավասիկ  հրաձիգները.  նույնիսկ ամանորի ընթացքում շարունակում էին մարզումները: Հայաստանի հավաքականի մարզչական խորհուրդը, գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ, նախապատրաստվում է  նոր մրցաշրջանի կարևոր մեկնարկներին: Տարիքային տարբեր խմբեր ներկայացնող 15 նշանառուներ առայժմ  պարապում են Երևանում: Մարզումներն այնուհետև կանցկացվեն Լեհաստանի Վրոցլավ քաղաքում:

Պատանիների թիմը այնուհետև  կմասնակցի  փետրվարի 9 –ին Տալլինում սկսվող Եվրոպայի առաջնությանը, իսկ երիտասարդների և մեծահասակների ընտրանիները կմեկնեն Խորվաթիայի Օսիեկ քաղաք, որտեղ հաջորդաբար, փետրվարի 22 –ից մինչև մարտի 6 –ը,  իրենց դիպուկությունը կորոշեն դարձյալ Եվրոպայի առաջնություններում:

Ասածը վկայում է, որ նոր մրցաշրջանը սկզբից ևեթ հագեցած է: Մասնագետների հետ զրույցները վկայում են, որ մարզական տարում կայանալիք բոլոր կարևոր ստուգատեսները ընտրականի նշանակություն ունեն և խոստումնալից մարզիկները կհամալրեն հաջորդ օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների կազմերը:

 

 

 

Այլ նորություններ