ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

12:37 - 25 Դեկ, 2024

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հրապարակել է  առաջիկա  ընտրություններին առաջադրված բոլոր յոթ նախագահի թեկնածուների փաստաթղթերը: Այնտեղ  ներառված  են նրանց առաջարկներն ու ծրագրերը, որոնք կներկայացվեն 2025թ.  հունվարին նշանակված  դռնփակ նիստում, իսկ մարտի 18-21-ը Հունաստանում, ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանում, տեղի կունենա  ընտրությունը և  կորոշվի, թե ով է փոխարինելու գործող նախագահ  Թոմաս Բախին:

Թեկնածուներն են ՝   Հորդանանի արքայազն Ֆեյսալ իբն Հուսեյնը, բրիտանացի Լորդ Սեբաստիան Կոուն / աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի նախագահ /, զիմբաբվեցի, միակ կին թեկնածու  Քիրսթի Քովենթրին / ՄՕԿ  մարզիկների հանձնաժողովի  նախագահ,  ՄՕԿ-ի 130-ամյա պատմությունում   առաջին կին և առաջին աֆրիկացին  /, իսպանացի Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը /  ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, ՄՕԿ-ի յոթերորդ նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի ավագ որդին /, շվեդ Յոհան Էլիաշը  / դահուկային սպորտի եւ սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի նախագահ /, ֆրանսիացի Դավիդ Լապարտիենտը  /  հեծանվասպորտի միջազգային միության նախագահ, Ֆրանսիայի ԱՕԿ նախագահ / և  ճապոնացի Մորինարի Վատանաբեն / մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ /:

 

Հիշենք, որ Ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ, Սորբոնի համալսարանում,  1894 թ. տեղի ունեցած կոնգրեսում է հիմնադրվել միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / : Նախագահ է ընտրվել Կուբերտենի մտերիմ ընկեր, հույն Դեմետրիուս Վիկելասը: Նա կազմակերպությունը ղեկավարել է  երկու տարի  / 1894—1896 թթ. /: Նրան հաջորդել են  բարոն Պիեռ դե Կուբերտենը /   Ֆրանսիա, 1896–1916 և 1919–1925 , և  ՄՕԿ-ի պատվավոր նախագահ՝ 1925-1937 /,   Կոմս Անրի դը Բայե-Լատուր / Բելգիա,  1925—1942 /,  Զիգֆրիդ Էդստրյոմ /Շվեդիա  1942-1952), Էյվերի Բրենդեջ  / ԱՄՆ 1952—1972 /,  Լորդ Մայքլ Մորիս Քիլանի / Մեծ Բիտանիա, 1972 – 1980 /,  Մարկիզ Խուան Անտոնիո Սամարանչ / Իսպանիա, 1980—2001  /,  Կոմս Ժակ Ռոգե / Բելգիա,  2001—2013 / և Թոմաս Բախ /  Գերմանիա 2013 . . .  /:

 

 

 

Այլ նորություններ