Շախմատի Հայաստանի առաջնությունում տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։
Միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է, որը ունի հինգ միավոր: Նրանից կես միավորով են հետ մնում Արթուր Դավթյանը և Սարգիս Սարգսյանը:
Կանանց մրցաշարում 5,5 միավորով առաջատարի դերը ստանձնեց Սուսաննա Գաբոյանը: Նրանից կես միավոր պակաս ունի Աննա Խաչատրյանը:
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։