ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ

11:07 - 05 Փետ, 2025

Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց ՀՀ  բռնցքամարտի առաջնությունը:

Կանանց պայքարում չեմպիոն դարձան Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Լիանա Մարտիրոսյանը (60 կգ), Անահիտ Միքայելյանը (70 կգ), իսկ տղամարդկանց մրցավեճում հաղթեցին  Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Հմայակ Հարությունյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ),  Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

 

Այլ նորություններ