ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ

10:49 - 23 Հուլ, 2021

Սիրելի՛  հայրենակիցներ,

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելու են 32 –րդ ամառային օլիմպիական խաղերը: Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 17 մարզիկներ:  Յուրաքանյուր մարզիկի երազանքն է նվաճել օլիմպիական ոսկին, բայց որ ամենակարևորն է՝ պատվո հարթակին ծածանել իր երկրի դրոշը: Հավատում եմ, որ մեր մարզիկների շնորհիվ Տոկիոյում ոչ միայն ծածանվելու է հայոց եռագույնը, այլ նաև հնչելու է մեր ազգային օրհներգը: 

Սիրելի՛ օլիմպիականներ,

Այսօր ձեր առջև նոր,  դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյում  մեկնարկող ամառային 32 –րդ  օլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ , որ դուք պատվով կկատարեք  հաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում ձեր անցած մարզական ճանապարհը: Այն հեշտ ու հանգիստ չի եղել,  ձեզ բաժին են հասել դժվարին մարտահրավերներ: Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դվարություններն այլևս անցյալում են և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ: 

Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է, տղե՛րք: Վերադարձե՛ք հաղթանակած: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…

Այլ նորություններ