ՕԴԱՄՂԻՉ ԶԵՆՔԵՐՈՎ

12:37 - 06 Փետ, 2025

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում փետրվարի 9- ին կմեկնարկի Եվրոպայի հրաձգության պատանեկան առաջնությունը / մինչև 16 և 18 տարեկաններ /:

Մրցումներին հայտավորված են շուրջ 240 մարզիկներ:

Հայաստանը կներկայացնեն  ատրճանակավարներ  Գրիգոր Պողոսյանը,Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը,Հայկ Սարգսյանը և հրացանակիր Դավիթ Խաչատրյանը: Նրանք օդամղիչ զենքով  կկրակեն 10մ. հեռավորությունից:

Մեր պատվիրակությունը մրցավայր կմեկնի մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի  գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։

Այլ նորություններ