ՕԴԱՊԱՐԻԿԸ ԿՀԻՇԵՑՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՐԵՐԸ

11:07 - 10 Փետ, 2025

<< Փարիզ – 2024 >> մարզահանդեսի  բացման արարողության ժամանակ, ֆրանսիացի նշանավոր մարզիկներ  Թեդի Ռիների և Մարի-Ժոզե Պերեկի  վառած կրակով  ստեղծվեց լուսադիոդային մառախուղ և  հելիումով լցված օդապարիկը բարձրացավ երկինք՝  հիացնելով հազարավոր հանդիսականների:

Հսկայական այդ   օդապարիկը  դարձավ ամառային 33 –րդ  օլիմպիական  խաղերի խորհրդանիշներից մեկը: Ավելին, Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնը ասել է, որ  մինչև 2028թ. լոսանջելեսյան մարզահանդեսը, ամեն տարի, հունիսի 21-ից՝ սեպտեմբերի 14-ը, այն կցուցադրվի երկրի մայրաքաղաքում:

Փարիզի օլիմպիական խաղերը բարոյական խթան հանդիսացան ֆրանսիացիների համար:  Տեղացիները  և զբոսաշրջիկները սիրով են հիշում  համաշխարհային այդ ստուգատեսի մարզամշակութային հուզիչ պահերն ու տեսարանները:  

 

 

 

Այլ նորություններ