ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

11:07 - 17 Փետ, 2025

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում  ավարտվեց  Եվրոպայի հրաձգության երիտասարդական առաջնությունը։ Մինչև 18 տարեկանների պայքարում, 10 մ հեռտավորությունից օդամղիչ ատտրճանակով,  տրիո մրցաձևում, Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան, Արմեն Գևորգյան մեր  եռյակը որակավորման փուլում խոցեց 880 միավոր և մտավ կիսաեզրափակիչ։ Այդ փուլում  մեր տղաները 12:10 հաշվով առավելության հասան Լեհաստանի թիմի նկատմամբ, իսկ եզրափակչում 8:12 հաշվով զիջեցին բուլղարացիներին և արժանացան  նաև փոխչեմպիոնի պատվին:

Հիշեցնենք, որ նշած եռյակը մրցաշարի մեկնարկում,  թիմային պայքարի ՝ 10մ. հեռավորությունից,  վաստակեց 1120 միավոր, սահմանեց Եվրոպայի ռեկորդ և արժանիորեն նվաճեց չեմպիոնի ոսկե մեդալը:   

 

Այլ նորություններ