ԱՖՐԻԿԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է , ԻՍԿ ԴԱՔԱՐԸ ՝ ՏՈՆՈՒՄ

16:37 - 25 Փետ, 2025

Սենեգալի մայրաքաղաք Դաքարը նախապատրաստվում է   օլիմպիական պատանեկան ամառային  չորրորդ խաղերին: Այն կանցկացվի  2026թ. հոկտեմբերի 31-ից՝  նոյեմբերի 13-ը: Մրցումները կհյուրընկալեն  երեք քաղաքներ՝ Դաքարը, Դիամնիադիոն և Սալին:

Աշխարհի 2700 պատանիներ կմասնակցեն Աֆրիկայում առաջին անգամ  անցկացվելիք մարզական այդ իրադարձությանը:

ՄՕԿ-ի գործկոմն արդեն   հաստատել է  ուղեգրեր ձեռք բերելու չափանիշները:

Պատանեկան ամառային այդ մարզահանդեսը փորձադաշտ է, որտեղ բացահայտվում են  տաղանդները և ձևավորվում  են ապագա չեմպիոնները:

Մարզական երեսունհինգ միջազգային Ֆեդերացիաներ  են ընդգրկված կազմակերպական աշխատանքներում: 25 մարզաձևեր  են  ներկայացված  մրցումների ծրագրում ` աթլետիկա, լող, նետաձգություն, բադմինտոն, բեյսբոլ, բասկետբոլ (3x3), բռնցքամարտ, բրեյք –դանս, խճուղային հեծանվավազք, ձիասպորտ, սուսերամարտ, ֆուտբոլ, սպորտային մարմնամարզություն, լողափնյա հանդբոլ, ձյուդո, թիավարություն, ռեգբի – 7,  առագաստանավային  սպորտ, սքեյթբորդինգ, սեղանի թենիս, թաեքվոնդո,եռամարտ, լողափնյա  վոլեյբոլ, լողափնյա ըմբշամարտ և ուշու: 10  մարզաձև ցուցադրական բնույթ կկրի:

Միջոցառման  կարգախոսն է «Աֆրիկան ողջունում է, իսկ Դաքարը՝  տոնում »: 

 

Այլ նորություններ