ՄՕԿ –ի << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի << Հակադոպինգային ոլորտի մասին մարզերում գիտելիքների իրազեկման, ապահովման և բուժհետազոտությունների իրականացման >> կրթական նախագծի հերթական սեմինարը տեղի ունեցավ Գյումրիում:
Միջոցառումը ղեկավարում էր ՀԱՕԿ -ի հակադոպինգային ոլորտը համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր – պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը, իսկ փորձագետներն էին Հայաստանի օլիմպիական թիմի գլխավոր բժիշկ Դավիթ Մոսինյանը, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը և հակադոպինգային գործակալության թեստավորման բաժնի պետ Անժելա Սահակյանը:
Սեմինարին ակտիվ մասնակցություն ունեցան ՀԱՕԿ –ի Գյումրու մասնաճյուղի և քաղաքապետարանի սպորտվարչության աշխատակիցները: Աշխատանքներում ընդգրկված էին տարբեր մարզաձևերի շուրջ 60 մարզիկներ և մարզիչներ:
Ունկնդիրները իրազեկվեցին, ծանոթացան ՀՀ և համաշխարհային հակադոպինգային գործակալության նոր կանոններին և հիմնական դրույթներին:
Տեսական պարապմունքից հետո մասնակիցները ստացան գործնական գիտելիքներ: Բուժզննման ենթարկվեցին վնասվածքներ ունեցող մարզիկները: Տրվեցին կարևոր խորհուրդներ բուժման հետագա ընթացքը ճիշտ կազմակերպելու վերաբերյալ:
Հաջորդ սեմինարը նախատեսվում է անցկացնել Սյունիքի մարզում: