Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի փուլը: Երեկ կայացել է երկու հանդիպում:
«Արարատ-Արմենիան» նվազագույն՝ 1 : 0 հաշվով հաղթել է «Ուրարտուին», իսկ «Փյունիկը» «ջախջախել է» «Լեռնային Արցախին»՝ 7 : 2:
Այսօր ՝ մարտի 6-ին, քառորդ եզրափակիչի իրենց առաջին հանդիպումները կանցկացնեն «Վան» - «Վեստ Արմենիա» և «Գանձասար» - «Նոա» զույգերը։