
Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվեց Եվրոպայի տղամարդկանց և կանանց շախմատի թիմային առաջնույունը:
Տղամարդկանց 40 հավաքականների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրին 19 –րդ հորիզոնականը:
Դժգոհելու տեղիք չտվեց ՀՀ կանանց ընտրանին: 36 թիմերի մրցավեճում մեր մարզուհիները եզրափակեցին լավագույն հնգյակը: