Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Սուրեն Արզումանյանը նշանակվել է կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:
56-ամյա մասնագետը ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը։Իսկ 2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում:
Արզումանյանը նաև գլխավորել է կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը մասնակցել է 2022 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:
Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի Մ18 C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 22-27-ը Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում։