ՎՍՏԱՀ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆՈՒՄ

11:07 - 24 Մայ, 2021

Մակեդոնիայի Սկոպիեում անցկացվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը՝ մինչև 23 տարեկանների մասնակցությամբ:

Մեր տղաները վստահ մրցելութներ ունեցան և թիմային պայքարում առաջ թողնելով միայն ՌԴ –ի պատվիրակներին, գրավեցին երկրորդ պատվավոր տեղը:

Պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ):  Փոխչեմպիոնի պատվին արժանացավ շնորհալի գերծանրքաշային  Դավիթ Օվասափյանը, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը  (87 կգ) դարձան երրորդ մրցանակակիր:

 

 

Այլ նորություններ