Տիրանայում այսօր՝ մարտի 10 –ին կավարտվի մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունը:
Մեր երկրի երկու ներկայացուցիչներ՝ Լևիկ Միքայելյանը / 61 կգ / և Կնյազ Իբոյանը / 92 կգ / մտել են եզրափակիչ և այսօր կգոտեմարտեն չեմպիոնի կոչման համար: Լևիկը կպայքարի ադրբեջանցու, իսկ Կնյազը՝ ՌԴ դաղստանցու հետ:
Գերծանրքաշային / 125 կգ / Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալի համար կմրցի լեհ մարզիկի հետ:
Հանդիպումները կսկսվեն ժամը 21 . 00 –ից: