ԲԱՐԵԼԱՎԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

11:57 - 31 Հոկ, 2022

Սարաևոյում անցկացվեց ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից տատամի ելան  հինգ մարզիկներ:

Երվանդ Ներսեսյանը / 60 կգ /  և Արտակ Թորոսյանը / 73 կգ / պարտությամբ սկսեցին իրենց ելույթները, իսկ  Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը / երկուսն էլ ՝ 66 կգ / և  Արսեն Ավեդիսյանը / 73 կգ / իրենց օգտին մեկական հաղթանակ գրանցելուց հետո, զիջեցին մրցակիցներին և դուրս մնացին պայքարից:

Մրցաշարը ցույց տվեց, որ մեր պատվիրակներն ընդհանուր պատրաստականությամբ առայժմ զիջում են մրցակիցներին:

 

Այլ նորություններ