Հարավային Կորեայի Չոլլա – Պուկտո նահանգը ստացել է երկրի համապատասխան կազմակերպությունների աջակցությունը՝ 2036թ. ամառային օլիմպիական խաղերն ընդունելու հայտ ներկայացնելու գործին:
Նշվում է, որ մրցումները կարող են անցկացվել նահանգի միանգամից մի քանի քաղաքներում, որոնք արդեն տարբեր մարզաձևերի պաշտոնական մրցաշարերի կայացման հարուստ փորձ ունեն։
2036 թ. խաղերը իրենց մոտ կազմակերպելու նպատակ ունեն նաև Չիլին, Թուրքիան, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Իտալիան, Հունգարիան, Եգիպտոսը, Դանիան, Կանադան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Լատվիան, Լիտվան:
Նշենք, որ Հարավային Կորեան արդեն ընդունել է 1988թ. ամառային խաղերը՝ Սեուլում և 2018թ. ձմեռայինը՝ Փհենչհանում։