Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կավարտվեն մինչև 2021թ․ հունիսի 29 – ը։ Այս մասին ազգային օլիմպիական կոմիտեներին / ԱՕԿ / հայտնել է ՄՕԿ –ը։
Նամակում հույս է հայտնվում , որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի ներկայացնել մրցաշարերի ձևաչափերը։ Մրցումների ժամկետների և մրցավայրերի մասին կտեղեկացվի կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո։