ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ՀԱՎԱՔԻ Է ՀՐԱՎԻՐԵԼ . . .

11:07 - 14 Մար, 2025

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝  Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ մեր երկրի  գլխավոր  հավաքականի  նորանշանակ ղեկավար, հոլանադացի   Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է  թիմ  հրավիրված ֆուտբոլիստների ցանկը․

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Վան»
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան - «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Կայզերսլաութերն» (Գերմանիա)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում՝ Ջոն վան’տ Սխիպը նշել է հետևյալը. «Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, վնասվածքի պատճառով մեզ  չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում:

Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:

Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում: Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»:

Մեր թիմը  մարտի 16-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 
Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մերոնք կմրցեն Վրասատանի կաշվե գնդակի վարպետների  հետ, իսկ երեք օր հետո նույն մրցակիցները իրենց հարաբերությունները կորոշեն Թբիլիսիում:

Տեղեկությունը հրապարակել է ՀՖՖ –ն:

Այլ նորություններ