ԱՌԱՅԺՄ ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶ

11:17 - 14 Մար, 2025

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր կավարտվի մինչև 23 տարեկան  հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունը:  Արայիկ Թոփալյանը / 55 կգ / և Վիգեն Նազարյանը / 87 կգ / գրավեցին երրորդ տեղը և արժանացան բրոնզե մեդալի:

Երրորդ տեղի համար այսօր երեկոյան պայքարի կելնի  նաև Սուրեն Աղաջանյանը / 60 կգ /:

ՀՀ հավաքականի մյուս ըմբիշները ձեռնունայն կվերադառնան հայրենիք:

Լավ է, որ մեդալակիր ունենք, թեև, անկեղծ ասած, մարզասերներն ավելին էին ակնկալում:

Այլ նորություններ