ՉՈՐՍ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ

10:57 - 19 Մար, 2025

Արագություն է հավաքել Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվող տղամարդկանց շախմատի Եվրոպայի  անհատական առաջնությունը: Խաղացվել է չորս փուլ:

Մեր պատվիրակներից  Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3,5 –ական  միավոր և մրցաշարային աղյուսակում  բաժանում են  2-19-րդ տեղերը։

Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Դավթյանը ունեն 3-ական միավոր ու ևս 49 շախմատիստների հետ ընթանում են  20-73-րդ տեղերում։

Առայժմ միայն հաղթանակներ է տարել Իսպանիայի ներկայացուցիչ Դանիիլ Յուֆան, որը  4 միավորով առաջատարն է։

5-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր ՝ մարտի 19-ին, Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Հիշեցնենք, որ առաջնությունը բաղկացած է  11 տուրից։

Այլ նորություններ