ՀԻՆԳ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ

11:07 - 20 Մար, 2025

Ռումինիայում շարունակվում է Եվրոպայի տղամարդկանց շախմատի անհատական առաջնությունը:

Մեր պատվիրակներից առայժմ հաջող են հանդես գալիս   Ռոբերտ Հովհաննիսյանը և  Գաբրիել Սարգսյանը: Նրանք հինգերորդ տուրում  հաղթանակի հասան ու 4,5-ական միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը: Առաջատարը դարձյալ իսպանացի  Դանիիլ Յուֆայն է, որը ունի հինգ միավոր:

4-ական միավորով Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը ընթանում են  6-27-րդ տեղերում։

Շանթ Սարգսյանը ունի 3,5 միավոր և բաժանում է 28-78-րդ տեղերը:

Այլ նորություններ