ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10:27 - 24 Մար, 2025

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղում  մեր ֆուտբոլի գլխավոր թիմը Թբիլիսիում  կրկին ջախջախվեց, այս անգամ ՝  1 : 6 հաշվով:

Պատճառները շատ են ու քիչ չեն նաև մեղավորները:

Հետևեցինք մրցամարտի ընթացքին: Տանտերրը ցուցադրեցին վրացական դպրոցին վայել ֆուտբոլ: Ասել կուզենք, որ նրանք մարզական կենսագրությունը սկսել են իրենց երկրում, տեղացի մարզիչների գլխավորությամբ: Ավաղ, նույնը չենք կարող ասել մեր ընտրանու խաղացողների մասին: Իսկ ինչու է այդպես: Հարցը պատասխան ունի ու ճիշտ կլինի  արձագանքեն միլիարդների խաղի մեր  մասնագետները: Հիշենք  եղբայրական երկու երկրների լավագույն թիմերի մրցամարտերը, որոնցում մերոնք  բազմաթիվ խոսուն հաջողություններ են արձանագրել:  

ՀՀ հավաքականը լիգայի խաղերը կշարունակի C  խմբում։

Այլ նորություններ