ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

15:37 - 02 Ապր, 2026

Թեստավորման  միջազգային գործակալությունը  հայտարարել է, որ 2026թ. Միլանի ձմեռային  օլիմպիական խաղերում ծրագիրն ավարտելուց հետո, Հռոմում հավատարմագրված լաբորատորիան, վերլուծած նմուշների հիման վրա, հակադոպինգային կանոնների որևէ խախտում չի հայտնաբերել։

Ստուգատեսի ընթացքում թեստավորման փուլի վերջնական հաշվարկը կազմում է 3053 նմուշ: Դրանք հավաքվել են օլիմպիական գյուղերի բացման օրվանից մինչև փետրվարի 22-ը ՝  փակման արարողությունը: Նմուշառում է կատարվել 1848 մարզիկ - մարզուհիներից, ինչը կազմում է բոլոր մասնակիցների 63.4%-ը։

Գործակալությունը մանրամասնել է, որ թեստավորվել են խաղերին ներկայացված բոլոր ԱՕԿ – ների ներկայացուցիչները:

Ամենաշատ թեստավորման ենթարկված երկրների շարքում  են Միացյալ Նահանգները, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան: Թեստերի ամենամեծ քանակն անցկացվել է հոկեյում, դահուկավազքում, բիաթլոնում, չմշկասահքում և լեռնադահուկային սպորտում:

Գործակալությունը նշում է, որ խաղերի ընթացքում հավաքված բոլոր նմուշները վերլուծվել են Հռոմի հակադոպինգային լաբորատորիայում, որին հավատարմագրել  է համաշխարհային հակադոպինգային գործակալությունը ՝  կազմակերպության  օրենսգրքի և միջազգային ստանդարտների համաձայն։ Նաև նշվում է, որ  նյութերը կպահվեն երկարաժամկետ  պահեստավորման կենտրոնում  10 տարի ժամկետով  և հնարավոր է  ենթարկվեն հետագա վերլուծության: 

Միլան Կորտինա 2026 գործողության ավարտից հետո գործակալությունը  ուշադրությունը սևեռել է իր հաջորդ խոշոր պարտավորությունների՝ Դակար 2026 պատանեկան և Լոս Անջելես 2028- ամառային  օլիմպիական խաղերի վրա, որտեղ  կրկին ակնկալվում է կիրառել լայնածավալ հետախուզական համակարգ՝ մաքուր սպորտի պաշտպանության համար: 

Այլ նորություններ