Հունաստանում, շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում, այսօր նշանակված են վերջին տուրի հանդիպումները: Նախավերջին՝ 10 րդ տուրում իր համար չեմպիոնի կոչումը 9 միավորով ապահովեց սերբ Տեոդորա Ինյաչը։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը: Նա յոթ միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը։
Էլինա Դանիելյանը վաստակել է 6,5, Մարիամ Մկրտչյանը և Աննա Խաչատրյանը ՝ 6 -ական, Սուսաննա Գաբոյանը 5,5, Մարիա Գևորգյանը՝ 5, Սոնա Կրկյաշարյանը ՝ 4,5, Անի Նահապետյանը ՝ 4 և Գաբրիելա Հարությունյանը ՝ 3 միավոր: