ԿԵՑՑԵՍ ԱՆԻ, ԱՅԴՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԻՐ

11:27 - 10 Ապր, 2025

Կիպրոսում անցկացվեց Gran Fondo Cyprus - 2025 խճուղային հեծանվավազքի  միջազգային ավանդական մրցաշարը: Մասնակցեցին տարիքային երեք ՝ պատանեկան, երիտասարդական և մեծահասակների խմբերի շուրջ 300 ներկայացուցիչներ: Նրանք հանդես եկան անհատական / 27 կմ / և խմբային / 100կմ , 60 կմ / տարածություններում: Բոլոր երեք մրցահերթերում լավագույն ճանաչվեց պատանի  Անի Ավագյանը: Նրա թիմակից Գարեգին Շահվերդյանը չորրորդն էր երիտասարդների, իսկ Արթուր Վարելջյանը տասներորդը ՝ մեծահահասակների պայքարում: Նշած բոլոր մարզիկները երևանցիներ են:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Մկրտչյանը զրույցի ժամանակ նաև ասաց, որ իր սաներից չորսը կմասնակցեն Պրահայում մայիսի 10 – 18 –ը անցկացվելիք հրապարակային հեծանվավազքի միջազգային մրցաշարին:

Այլ նորություններ