ՕԼԻՄՊԱՎԱՆԻ ՏԱՏԱՄԻՆԵՐԻ ՎՐԱ

11:07 - 20 Հուն, 2025

Մայրաքաղաքի Օլիմպավանում ավարտին է մոտենում Հայաստանի պատանի և երիտասարդ ձյուդոիստների մասնակցությամբ ուսումնամարզական հավաքը:

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը ասաց, որ մեծահասակները  նույնպես մասնակցում են պարապմուքներին: Ավելին, նրանք փորձնական գոտեմարտեր են անցկացնում  կրտսերների հետ, նպատակով, որ զարգացնեն նրանց դիմացկունության որակները և,  ինչու չէ,  նաև համարձակության դասեր տան:

Բանն այն է, որ  հունիսի 23 –ին ավարտվող տասնօրյա հավաքից հետո, պատանեկան թիմի յոթ ներկայացուցիչներ, Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ,  կմեկնեն Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաք: Այնտեղ նրանք կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Երիտասարդների հինգ հոգանոց հավաքականը, մարզիչ Սուրեն Ամիրխանյանի գլխավորությամբ,  կուղևորվի ՌԴ Չելյաբինսկ, որտեղ հունիսի 25 –ին կսկսվի «Judo Russian Tour» միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի երկրորդ փուլը, իսկ մրցավարական հանձնախմբում  մեր երկիրց հայտավորված է   Գոռ Մկրտչյանը:

 

Այլ նորություններ