ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է 120 – ԱՄՅԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ

11:17 - 17 Ապր, 2025

2025 թվականը յուրահատուկ տարի է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / համար: Բոլորում է  կառույցի հիմնադրման 120-ամյակը:

Կազմակերպությունը ստեղծվել է  1905թ.  հունիսի 10-ին՝ Դույսբուրգում (Գերմանիա):  

Տարեթվի առթիվ, 120 –ամյա  ֆեդերացիան,  փետրվարի 11-ից մինչև հունիսի 10-ը՝   ուղիղ 120 օր, ներկայացնում է IWF-ի պատմության որևէ կարևորագույն  իրադարձություն. առանցքային պահ,  լեգենդներին նվիրված դիմանկարներ և այլն:

IWF –ի  հերթական  հերոսը բուլղարահայ լեգենդար ծանրորդ, Նորայր Նուրիկյանն է: Ծնվել է Սլիվեն քաղաքում ՝ 1948 թ. հուլիսի 26 –ին, հայկական ընտանիքում:

Նա չափազանց բարձր գնահատվեց Բուլղարիայում, արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի,  Ժողովրդական Հանրապետության առաջին աստիճանի շքանշանի կոչումներին և փառահեղ չեմպիոնի անունը ներառվեց  ՄՕԿ –ի փառքի սրահում:

Առաջինն էր, ով օլիմպիական չեմպիոնի առաջին ոսկե մեդալը բերեց այդ երկրին / 1972թ. /: Նուրիկյանի սխրանքը Գերմանիայում եզակի չէր:  Չորս տարի անց, Իվան Աբաջիևի   հայորդի սանը,  երկրորդ օլիմպիական  ոսկին նվաճեց:

Նուրիկյանը հրաշալի էր տիրապետում մայրենի՝ հայերեն լեզվին: Դեռևս հեռավոր  1974 –ին, Երևանում անցկացված  << Բարեկամության գավաթ  >> անվանումով միջազգային մրցաշարի պատվավոր հյուր Նորայրը  մայրենիով տված իր հարցազրույցներով զարմացրեց  ու հիացրեց հայրենակից լրագրողներին և մարզասերներին:

Հետագայում  հաճախակի դարձան նրա այցելությունները  պատմական հայրենիք:

Եղել է աշխարհի, Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող, մրցանակակիր, սահմանել համաշխարհային ռեկորդներ: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո գլխավորել է Բուլղարիայի ազգային հավաքականի մարզչական խորհուրդը,  այդ երկրի՝ մարզաձևի ֆեդերացիայի  քարտուղարությունը, ընտրվել  միջազգային ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում, մրցավարել  օլիմպիական խաղերում և այլն:

Ավաղ, նա  անժամանակ հրաժեշտ տվեց կյանքին, այն էլ ՝ գրեթե մեկ ամիս առաջ, անցած մարտի 11 –ին:

Այլ նորություններ