Մայրաքաղաքի « Արաքս» մարզահամալիրում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի գավաթի միջազգային խաղարկությունը:
Տանտերերից բացի ռինգ ելան Կիպրոսի, Ղազախստանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Պաղեստինի և Մոլդովայի պատվիրակները:
Մեր բռնցքամարտիկների հաշվին գրանցվեց 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ:
Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ), Արարատ Հարությունյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։