Մայիսի 9 – 11 –ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի ձյուդոյի << Մեծ սաղավարտի >> խաղարկության հերթական փուլի մրցաշարը:
Ստուգատեսին հայտավորված են 47 երկրների պատվիրակներ: Նրանց թվում են Հայաստանի երեք ներկայացուցիչներ. Աշիկ Անդրեյանը / 60 կգ /, Արտակ Թորոսյանը / 73 կգ / և Գրիգորի Պասեվինը / 81 կգ /:
Աստանայում մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերել վարկանիշային միավորներ և հաստատել իրենց դիրքը միջազգային ասպարեզում:
Հիշեցնենք, որ նշած եռյակը մասնակցեց նաև Մոնտենեգրոյի Պոդգորիցայում մարտին անցկացված Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը: Առավել հաջող էր բանակային մարզիկ Աշիկ Անդրեյանի ելույթը: Նա գրավեց հինգերորդ տեղը:
Ուզում ենք հավատալ, որ մեր պատվիրակները հաջողության կհասնեն Ղազախստանում և կավելացնեն իրենց վարկանիշային միավորների քանակը: