ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

11:16 - 09 Նոյ, 2020

Սպորտային  մարմնամարզության  2021թ․ աշխարհի առաջնությունը  նշանակված էր  Կոպենհագենում, բայց դանիական կողմը համաճարակի պատճառով հրաժարվել է։

Ամենամյա այդ մրցումները տեղի չեն ունենում միայն ամառային  օլիմպիական խաղերի անցկացման տարում։ Ուստի ընթացիկ մրցաշրջանում նախատեսված չէր  նշած մարզաձևի աշխարհի առաջնությունը։ Բայց  բացառության կարգով,  2021թ․  օլիմպիական խաղերի ավարտից հետո, հաջորդ՝  հոկտեմբեր ամսին, դարձյալ Ճապոնիայում,   Կիտակյուսյու քաղաքում, նշանակված են  հաջորդաբար սպորտային և գեղարվեստական մարմնամարզության  աշխարհի առաջնությունները: 

 

Այլ նորություններ