ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԾՐԱԳԻՐ

12:17 - 08 Մայ, 2025

Հրապարակային հեծանվավազքի միջազգային երկու մրցման առաջիկա օրերին  կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչները:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Մկրտչյանը իր սաներ Արթուր Վարելջյանի և Վահե Վիրաբյանի ընդհանուր պատրաստականության  ու  մարտունակության մասին որոշակի պատկերացում կկազմի   Ուզբեկստանի Նամանջան քաղաքում  այսօր սկսված միջազգային մրցաշարում:

Մերոնք այնուհետև կմեկնեն Ղազախստան, որտեղ նախատեսված է ևս մեկ միջազգային ստուգատես: Աստանայի հեծանվահրապարակում  մայիսի 16 – 19 –ը իրենց ունակությունները կդրսևորեն նաև մեր  հեծանվորդները:

Հայրենիք վերադառնալուց մեկ շաբաթ հետո, երկյակը  Հայաստանի առաջատար հեծանվորդների հետ,  կմասնակցի խճուղային հեծանվավազքի համապետական առաջնությանը: Մասնակիցները կպայքարեն անհատական, խմբային և կարճ տարածության մրցումներին:

Նշած  միջոցառումների արդյունքներով կկազմավորվի հավաքական, որը կնախապատրաստվի Պորտուգալիայի Անադիա քաղաքում հուլիսի 15 –ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:

Այդքանով չի ավարտվելու մրցումային գրաֆիկը, քանզի հաջորդ ՝ օգոսոտոս ամսին մեր երկրի չորս  <<  երկաթե նժույգավարներ >>  հանդես կգան Հոլանդիայի Ալպենդորն քաղաքում նախատեսված աշխարհի առաջնությունում:

Այս ամենի մասին մեզ տեղեկացրեց հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան  մարզադպրոցի տնօրեն Սամվել Վարդազարյանը:  

Այլ նորություններ