ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

15:17 - 08 Մայ, 2025

Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի ՖԻԲԱ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի հանդիպումներին։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնապես գրանցել է ազգային հավաքականին՝ մասնակցելու ՖԻԲԱ-ի կողմից կազմակերպվող Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլին։

Մրցաշարը կմեկնարկի 2025 թվականի նոյեմբերի 24-ին և կշարունակվի մինչև 2027 թվականի ամառը։

Նախընտրական փուլի վիճակահանությունը նախատեսվում է 2025 թվականի օգոստոսին։

Հաղորդագրությունը հայտնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:

Այլ նորություններ