ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

12:27 - 11 Նոյ, 2022

Հայաստանի կանանց բասկետբոլի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները 2023 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններում հանդես կգան Վահագն Հարությունյանի գլխավորությամբ:Այս մասին հայտնում է ՀԲՖ –ն:

Վահագն Հարությունյանը փորձառու մասնագետ է: Նրա գլխավորությամբ Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը 2016 և 2019 թվականերին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող, 2017 թվականին կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն, իսկ մինչև 18 տարեկանների հավաքականը` արծաթե մեդալակիր:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար Վահագն Հարությունյանին 2017 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

 

Այլ նորություններ