ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՒՄ

12:27 - 12 Մայ, 2025

Ուզբեկստանի Նամանգան քաղաքում անցկացվեց հրապարակային հեծանվավազքի SILK WAY NAMANGAN CL2 անվանումով միջազգային մրցաշարը:

Մրցումներին մասնակցեցին Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Լատվիայի և Հայաստանի թիմերը։

Մեր հավաքականի մարզիկները լիովին արդարացրին սպասելիքները: Մարզաձևի օլիմպիական ՄՊՄԴ –ի սաներ Արթուր Վարելջյանը և Վահե Վիրաբյանը << սկրեչ >>  մրցաձևի պայքարի ընթացքում  դրսևորեցին տակտիկական ճկունություն: Նրանք  հմտորեն փոխապահովեցին միմյանց և Արթուր Վարելջյանին հաջողվեց  առաջինը հատել վերջնագիծը: Նա արժանիորեն պարգևատրվեց ոսկե մեդալով: Այդքանով չբավարարվեց մեր երկյակը և նույն Արթուրը բրոնզե մրցանակի արժանացավ << օմնիում >>  մրցաձևում:  

Հավաքականի գլխավոր մարզիչ  Դավիթ Մկրտչյանը այսօր իր սաներին կուղեկցի Ղազախստան: Աստանայի հեծանվահրապարակում մերոնք մայիսի  16 – 19 –ը իրենց ունակությունները կդրսևորեն միջազգային  ստուգատեսում:  

 

Այլ նորություններ