ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջին մրցակիցն Ալբանիան է

14:19 - 04 Սեպ, 2017

Նոյեմբերին մեկնարկելու է 2021 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Նախընտրական B ենթախմբում մեր ընտրանին կմեկնարկի նոյեմբերի 23-ին՝ արտագնա խաղում մրցելով Ալբանիայի ընտրանու հետ:  Երեք օր անց՝ նոյեմբերի 26-ին, հայ բասկետբոլիստները սեփական հարկի տակ կընդունեն դանիացիներին:

Պատասխան Հայաստան-Ալբանիա եւ Դանիա-Հայաստան խաղերը, համապատասխանաբար, կկայանան 2018 թ. փետրվարի 25-ին եւ հունիսի 28-ին: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են ինը հավաքականներ, որոնք ընդգրկված են երեք ենթախմբում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում առաջին հորիզոնականները գրաված թիմերը եւ երկրորդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշն ունեցող հավաքականը:

Այլ նորություններ