ՆՈՐ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐ

15:47 - 13 Մայ, 2025

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան առաջարկել  է  / IWF/   նոր քաշային կարգերը: Դրանք հաստատման կներկայացվեն մայիսի 23 – 26 –ը Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում: Դրական արձագանքի դեպքում նորությունը  ուժի մեջ կմտնի  2025թ. հունիսի 1-ից:

Ավագ  և կրտսեր  տարիքային խմբերում տղաները և աղջիկները հանդես կգան ութական  քաշային կարգերում.  տղաներ՝  60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ, + 110 կգ, աղջիկներ ՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ, + 86 կգ:

Երիտասարդներ. տղաներ՝ 56 կգ, 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, + 98 կգ, աղջիկներ՝  44 կգ, 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, + 77 կգ:

Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի  առաջնություններում  արդեն կմրցեն նոր ՝  60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ կանայք՝  48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ և  +86 կգ. քաշային կարգերում:

Մարզաձևի  աշխարհի հերթական  առաջնությունը կանցկացվի 2025թ. հոկտեմբերին՝ Նորվեգիայի Ֆորդե քաղաքում:

Օլիմպիական խաղերում տղամարդկանց համար սահմանված են հետևյալ քաշային կարգերը. 65 կգ, 79 կգ, 94 կգ, 110 կգ, + 110 կգ, և կանայք՝  48 կգ, 58 կգ, 69 կգ, 86 կգ, + 86կգ:

Այսպիսով, Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք օլիմպիական խաղերում ծանրամարտը կմնա 120 մարզիկի քվոտայով (60 տղամարդ և 60 կին), որոնք կմրցեն 10 քաշային կարգերում (հինգը՝ տղամարդկանց, հինգը՝ կանանց)։

 

Այլ նորություններ