Հայաստանի մինչև 16 տարեկան բասկետբոլիստների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ենթախմբային հանդիպումները:
Հերթական տուրում մեր տղաները 90:38 հաշվով հաղթեցին Ջիբրալթարի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էդգար Աղաբեկյանն էր, որը վաստակեց 17 միավոր:
Հայաստանի թիմը երեք խաղից հետո տոնել է երկու հաղթանակ և մտել է կիսաեզրափակիչ:
Նույն տարիքային խմբում Հայաստանի աղջիկների հավաքականը ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության երրորդ դիվիզիոնի առաջին ենթախմբի մրցաշարում և պայքարը կշարունակի 5-8 -րդ տեղերի համար:
Այսօր կսկսվեն նաև Եվրոպայի մինչև 20 տարեկան տղաների ենթախմբային հանդիպումները:
Մեր հավաքականը մրցման է մեկնել նորանշանակ ավագ մարզիչ Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ: Ռումինիայի Պիշտետ քաղաքում մեր ընտրանին կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի հավաքականների հետ: