Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից տեղեկացանք, որ մեր երկրի ներկայացուցիչները կմասնակցեն սեպտեմբերին Պեկինում նշանակված օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Նշենք մենասահորդ Սեմյոն Դանիլյանցին, Վիկտորիա Ազրոյան – Արթուր Գրուզդև` պարային ու Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգերին:
Վերջին երկյակը նոր է անդամագրվել մեր հավաքականին: 21 –ամյա Կարինան և 24 –ամյա Նիկիտան մարզաձևի ռուսական դպրոցի սաներ են ու բազում մրցաշարերում են հանդես եկել: Ավելին, հաղթող են դարձել Budapest Trophy, Denis Ten Memorial Challenge ավանդական մրցումներում, իսկ Challenge Cup-ում ճանաչվել են երկրորդը:
Նշած անունները որոշակի հույս են ներշնչում, որ նրանք հաջողության կհասնեն նախաօլիմպիական ստուգատեսում և ցանկալի ուղեգրեր կստանան եկող մրցաշրջանում կայանալիք Milano Cortina - 2026՝ ձմեռային 25 –րդ օլիմպիական խաղերին մասնակցելու համար: