Ինչպես հայտնի է , հունիսի 1-ին կյանքին հրաժեշտ է տվել ԵՕԿ նախագահ Յանեզ Կոչյանչիչը:
Կանոնադրության համաձայն առաջին փոխնախագահ Նիլս Նյուգորը ստանձնել է նախագահի ժամանակավոր պաշտոնը՝ մինչև հաջորդ ընտրությունը:
Եվրոպայի օլիմպիական կոմիտեների / ԵՕԿ / նախագահի ընտրությունը կանցկացվի կազմակերպության գլխավոր համաժողովում, որը տեղի կունենա 2021 թ․ աշնանը։