Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվեց ազատ ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշար: Հայտավորված էին վեց երկրների պատվիրակներ: Նրանց թվում էին մեր երկրի 10 ներկայացուցիչներ:
Մեր ըմբիշներից առավել հաջող հանդես եկան Սաշա Պետրոսյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ), որոնք գրավեցին առաջին տեղը:
Երրորդ մրցանակով բավարարվեցին Վլադիմիր Ազարյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ)։