ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ

10:48 - 15 Ապր, 2021

Ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկության վայրը  և անցկացման ժամկետն արդեն  հայտնի են: Այն տեղի կունենա օլիմպիական խաղերի մայրաքաղաք  Տոկիոյում՝ մայիսի  1 – 6 –ը:

Մրցաշարը վարկանիշային է  և հաջողակները  իրավունք կստանան  ջրացատկի նույն  լողավազանում  պայքար մղել օլիմպիական մեդալների համար:

Մայիսյան ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Նրանք  հանդես կգան  10մ. աշտարակից մենացատկերում  և  սինխրոն ցատկերում:

Տղաներին Տոկիո կուղեկցի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:  Նա տեղեկացրեց , որ անհատական աշտարակացատկերում ուղեգիր կստանան  մինչև  18 –րդ  տեղ գրավողները, իսկ սինխրոնում  ՝ լավագույն յոթնյակում տեղ ունեցողները:

 

Այլ նորություններ