ՌԴ ՏՈՒԼԱ ՔԱՂԱՔԻ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

11:17 - 20 Մայ, 2025

Առաջատար  և անվանի բազմաթիվ հեծանվորդներ մասնակցեցին << Տուլայի մեծ  մրցանակ >> անունը կրող հրապարակային հեծանվավազքի ավանդական միջազգային մրցաշարին: Մասնակիցների թվում էին նաև մեր երկրի ներկայացուցիչները: Առավել հաջող հանդես եկավ  Էդվարդ Գրիգորյանը, որը սկրեչ մրցաձևում գրավեց մրցանակային երրորդ տեղը:

Խմբային վազքում մեր հավաքականը երկրորդն էր:

Դժգոհելու տեղիք չտվեց նաև Ալեն Միրզոյանը: Խմբային մրցումներում / դուրս մնալով մրցաձև / Ալենը եզրափակեց լավագույն վեցյակը:

Այլ նորություններ