ԵՌՕՐՅԱ ԱՅՑ ՝ ԲՐԻՍԲԵՆՈՒՄ

15:37 - 22 Մայ, 2025

Միջազգային օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաները  այցելել են 2032 թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք  Բրիսբեն / Ավստրալիա /: Պատվիրակության կազմում են եղել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը  և նրա իրավահաջորդը՝ Քիրստի Քովենթրին: Դա համակարգող հանձնաժողվի առաջին այցն էր, ինչը նշանակում է, որ նախապատրաստական աշխատանքները մտնում են  կարևորագույն փուլ։

Եռօրյա այցը հնարավորություն է տվել անցկացնել   քննարկումներ և մրցավայրերի ստուգումներ: Դրանք  ներառել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կառավարումը, գործունեությունը, մրցումների անցկացման վայրերը,  ֆինանսները, առևտրային պլանավորումը . . .

Հանձնաժողովի անդամները եղել են  «Վիկտորիա » այգում,  որտեղ կառուցվելու է խիստ անհրաժեշտ նոր մարզադաշտ՝ քաղաքի  թիմերի և օլիմպիական խաղերի համար։

Ավստրալիայի մի շարք անվանի մարզիկների հետ  Բախը այցելել է նաև Բրիսբենի պետական ավագ դպրոց, որն ունի 40 օլիմպիական շրջանավարտ։ Նրանք  աշակերտների հետ կիսվել են իրենց մարզական պատմություններով։

Հանձնաժողովի անդամներին ներկայացվել է «Բրիսբեն - 2032» -ի կազմակերպական քայլերի ուրվագիծը, որը պետք է համապատասխանեցվի  միջազգային  ֆեդերացիաների, ՄՕԿ-ի և պարալիմպիկ կոմիտեի տեխնիկական գնահատականներին՝ մրցավայրերի օգտագործումը որոշելու համար։

«Օլիմպիական օրակարգ -  2020»-ի բարեփոխումների շնորհիվ կազմկոմիտեն նաև առաջարկների  հնարավորություն կունենա:

ՄՕԿ-ի նորընտիր  նախագահը նշել է, որ  «Բրիսբեն - 2032» նախագիծը թափ է հավաքում, և խրախուսելի է, որ  մարզիկները մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում: Գնահատվում է նաև  քաղաքական ուժի  աջակցությունը, և դա ակնհայտ է եղել այն ժամանակվանից, երբ ես 2000 թվականին Սիդնեյում  էի որպես մարզիկ՝ իմ օլիմպիական ճանապարհի  սկզբում, - ասել է Քովենտրին:

Այցը կարևոր հնարավորություն է ընձեռել իրական ժամանակում թարմացումներ տրամադրելու  «Բրիսբեն - 2032» թիմի գործընկերներին ՝  պլանավորման և զարգացումների վերաբերյալ:

 

 

 

Այլ նորություններ